ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ ԱԽ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ պատվիրակություն կգործուղվի Հունաստան՝ Դելֆի տնտեսական ֆորումին մասնակցելու։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն և վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումները՝
1. Դելֆի տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Տաթևիկ Պետրոսյանին և օգնական Սևակ Ղահրամանյանին 2026 թվականի ապրիլի 21-23-ը ներառյալ գործուղել Հունաստանի Հանրապետություն (Դելֆի)»,- ասվում է որոշման մեջ։





































