Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում իջել է սուրբ կրակը

Այսօր՝ Ավագ շաբաթ օրը, Սուրբ Զատկի նախօրեին, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում (Տիրոջ Գերեզմանի տաճար) վառվել է Սրբալույս կրակը։

Սրբալույս կրակի իջնելու արարողությունը տեղի է ունենում տաճարի կենտրոնական հատվածում գտնվող Կուվուկլիա մատուռում։ Մատուռը ծածկում է Տիրոջ Գերեզմանի քարայրը։ Հենց այստեղ է գտնվում քրիստոնյաների համար սրբազան այն սալաքարը, որի տակ եղել է Հիսուս Քրիստոսի գերեզմանը։ Ողջ պատմության ընթացքում ոչ ոքի չի հաջողվել բացահայտել այս կրակի հայտնվելու գաղտնիքը։

Սրբալույս կրակը խորհրդանշում է Քրիստոսի հարության լույսը, և հավատացյալներն այն համարում են մեծագույն սրբություն։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930