Իրանը Պակիստանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու նախապայմանների ամբողջական փաթեթը

Իրանը պակիստանյան կողմին է ներկայացրել Վաշինգտոնին ուղղված իր բոլոր պահանջները, որոնք անհրաժեշտ են բանակցությունները սկսելու համար։ Դրանք հիմնված են ավելի վաղ առաջարկված 10 կետից բաղկացած ծրագրի վրա։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«[Իրանի խորհրդարանի խոսնակ] դոկտոր [Մոհամմադ Բաղեր] Ղալիբաֆի և [Իրանի արտաքին գործերի նախարար] պարոն [Աբբաս] Արաղչիի միջև պակիստանյան կողմի հետ զրույցը տևել է մոտավորապես երկուսից երկուուկես ժամ։ Պակիստանյան կողմին է փոխանցվել Իրանի 10 կետանոց փաթեթի հիման վրա առաջարկվող մեկնաբանությունները, տեսակետները և պահանջները», — ասել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսությամբ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930