2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով. Զարեհ Սինանյան

2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մեկ զոհ կար հաստատված, երկրորդ զոհն էլ կարծես հաստատվել է։ Խոսվում է ավելի մեծ թվերի մասին, բայց հստակ որևէ տեղեկություն չունենք»,-ասաց նա:

Սինանյանի խոսքով, Իրանի հայ համայնքի հետ անմիջական կապ չկա. «Կապի մեջ ենք զուտ թռչքների շնորհիվ, եկող մարդկանց շնորհիվ։ Ինտերնետն անջատված է, նույնիսկ մեր դեսպանատան հետ ըստ երեկվա դեռ կապ չունեինք»,–ասաց նա։

Իրանում մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու մասով էլ ասաց. «Այդ հարցը այդպես վակուումի մեջ անհնար է քննարկել, պետք է տեղում հասկանանք, մինիմալ գոնե տեղեկություն ստանանք, թե ինչ է կատարվում։ Մեծ հոսքը Իրանի դեռ չկա։ Գնացող–եկող կա, բայց հայեր չեն»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031