Արդեն 10 ժամ շուրջ 100 ՀՀ քաղաքացի մնացել է Վարշավայի օդանավակայանում. Նրանց չի տրվել սնունդ ու կեցություն

Արդեն 10 ժամ շուրջ 100 ՀՀ քաղաքացի մնացել է Վարշավայի օդանավակայանում (լեհական ավիաուղիներ LOT)՝ տարեց մարդիկ, մանկահասակ երեխաներ, որոնց չի տրամադրվել որևէ սնունդ և կեցություն և չկա ոչ մի առաջարկ, թե ինչպես պետք է լուծվի ստեղծված իրավիճակը: Այս մասին ահազանգում է ուղևորներից Անահիտ Դանիելյանը։

«Չեղարկման պատճառը մինչև այժմ հայտնի չէ: Բոլոր քաղաքացիները ժամանել են ԱՄՆ-ից և Կանադայից: Շուրջ 40 քաղաքացի մնացել է տրանզիտ տարածքում շենգեն վիզա չունենալու պատճառով: ԱԳՆ-ի հետ կապվելու շանսերը ապարդյուն են անցել, խնդրում ենք տարածել սույն լուրը և մեզ օգնել շուտափույթ կերպով վերադառնալ հայրենիք»,– նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031