18-ամյա ռուս երիտասարդի մահվան դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել ինքնшսպանության հասցնելու հատկանիշներով

Երևանի բնակիչ 18-ամյա Միխայել Դոլգովի մահվան դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը)։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 12-ին Հրազդան գետում ոստիկանները հայտնաբերել են Երևանի բնակիչ 18-ամյա Միխայել Դոլգովի դին․ երիտասարդը որպես անհետ կորած դեկտեմբերի 11-ից որոնվում էր։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031