Մենք ինչ խոստացել ենք, արել ենք, դեռ մի բան էլ ավել ենք արել. Սրբուհի Գալյանը հաստատում է` պարգևավճար ստացել է

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատեց, որ նախարարներն ու նախարարությունների աշխատակիցները ստացել են պարգևավճարներ։ Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Այս մասին փոխանցում է Սպուտնիկ Արմենիան:

«Այս պահին չեմ հիշում, թե ես ինչքան եմ ստացել, բայց այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դուք կարող եք տեսնել իմ տարեկան հայտարարագրում»,– ասաց նա։

Սրբուհի Գալյանը կարծում է, որ նախարարություններին տված պարգևավճարները համարժեք են իրենց կատարած աշխատանքներին։ Ըստ նրա` հաշվի են առնվել պաշտոնյաների կատարած աշխատանքն ու դրա ռիսկայնությունը։

«Մենք ինչ խոստացել ենք, արել ենք, դեռ մի բան էլ ավել ենք արել։ Օրինակ` հետվճարի ինստիտուտի մասին ոչ մեկը չէր խոսում, բայց այն արդեն հասանելի է, մենք խոստացել էինք, և հիմա գործում է արդեն համընդհանուր ապահովագրությունը»,-նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031