Ո՞րն է Հայաստանի արձագանքը Իրանի դեսպանի կոշտ հայտարարությանը. ԱԽ քարտուղարը չի մեկնաբանում

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությանը, թե «կարծիք է ձևավորվում, թե ՀՀ-ն Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն է դառնում»։

«Ես ասացի, որ հարցազրույց չեմ տալիս, իմ այս մոտեցման մեջ բան չի փոխվել»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ երկու րոպեից ավելի զրուցում են ու ինքը 2 րոպե ասում է, որ հարցազրույց չի տալիս, մինչդեռ մի հարցի կարող էր պատասխաբնել, ԱԽ քարտուղարը նկատեց, որ ինքը ժամանակի գործոնով չի բացատրել իր հարցազրույց չտալը. «Որովհետև պանելային քննարկում ենք անցկացնում»,–ասաց Գրիգորյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031