Այսօր առավոտից Հովհաննավանքի մոտ կենտրոնացած են ոստիկանության մեծաթիվ ուժեր։ Այստեղ է նաև Թալինի եկեղեցու արդեն նախկին հոգևոր հովիվ, կարգալույծ հռչակված տեր Թադեն։
Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմը բախումներից խուսափելու համար չեղարկել է Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Հովհաննավանք նածխապես հայտարարված ուխտերթը։
Այսօր Հայ եկեղեցին նշում է սուրբ Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը։ Արագածոտնի թեմը հայտնել էր, որ տոնի առիթով ուխտագնացություն–խաչերթ կանցկացվի։ ։ Թեմը նաև նշում է, որ իրենց հասած տեղեկություններով , այսօր Հովհաննավանքում հնարավոր են սադրիչ գործողություններ սուրբ պատարագը թույլ չտալու համար, հետեւաբար ուխտագնացություն–ուխտերթի փոխարեն սուրբ և անմահ պատարագ կմատուցվի Կարբիի սուրբ Աստվածածին եկեղեցում։
Այս պահին Հովհաննավանքի տարածքում են նաև մոտ երկու տասնյակ քաղաքացիներ և ըստ երևույթին, հենց նրանք պետք է ուխտերթը խոչընդոտեին։






































