Ուկրաինայում մեղադրանք է առաջադրվել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին

Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինը մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետ և «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյին խորհրդարանի անդամներին կաշառելու համար, հայտնում է «Украинская Правда»-ն:

«Խուզարկությունները մեծ փիարի հնարք էին, որի նպատակն էր վերացնել մրցակիցներին», — ասել է Տիմոշենկոն։
Պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն պնդում է, որ նա բանակցել է խորհրդարանի անդամների հետ իր խմբակցությանը միանալու շուրջ՝ գումարի դիմաց:

Յուլիա Տիմոշենկոն նախկինում ազատազևկման է դատապարտվել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի օրոք։ 2011 թվականի հոկտեմբերի 11-ին նա դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ գազի շուրջ բանակցությունների ժամանակ լիազորությունները չարաշահելու համար։ Տիմոշենկոն ազատ է արձակվել Գերագույն ռադայի որոշմամբ՝ 2014 թվականի փետրվարի 22-ին՝ Կիևում տեղի ունեցած պետական ​​հեղաշրջումից հետո։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031