Մենք դեռ երկու ֆանտաստիկ մրցաշար ունենք և պայքարելու ենք ամեն ինչի համար. Կարվախալ

Մադրիդի «Ռեալի» ավագ Դանի Կարվախալը Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ալբասետեից» կրած պարտությունից և պայքարից դուրս մնալուց հետո հանդես է եկել ինքնաքննադատությամբ․ «Մենք՝ և առաջին հերթին ես, չենք համապատասխանում այս ակումբի ակնկալիքներին»։

1/8 եզրափակչում «Ալբասետեին» 2:3 հաշվով զիջելուց հետո Կարվախալը խառը գոտում պատասխանել է լրագրողների հարցերին՝ գնահատելով թիմի վիճակն ու խաղի արդյունքը։

— Ինչպե՞ս կբնութագրեք կատարվածը։

— Մենք խայտառակ կերպով իջանք հատակին։ Պետք է կարողանալ «դեմքով կանգնել» ու պատասխանատվություն ստանձնել նաև պարտության ժամանակ, և հիմա հենց այդ պահն է։ Գլխավոր պատասխանատուն մենք ենք՝ ֆուտբոլիստները։ Ավելացնելու շատ բան չկա։

— Ի՞նչը չբավականացրեց։

— Եթե իմանայի, չէինք պարտվի։ Պետք չէ շատ խելացի լինել դա հասկանալու համար։ Մենք իջանք հատակին, մեզ պայքարից դուրս թողեց Սեգունդան ներկայացնող թիմը։ Շնորհավորում եմ նրանց։

Վաղվանից ժամանակն է ինքնաքննադատության։ Մենք դեռ երկու ֆանտաստիկ մրցաշար ունենք և պայքարելու ենք ամեն ինչի համար։

Ուղերձը․․․ այն է, որ թիմը, տրամաբանորեն, իր լավագույն մարզավիճակում չէ։ Պետք է քրտնաջան աշխատել, մենք պարտավոր ենք տալ շատ ավելին։ Սա իրականություն է։ Եվ ուղերձը հենց դա է՝ պայքարել մինչև վերջ։

Ներողություն ենք խնդրում երկրպագուներից։ Մենք՝ և առաջին հերթին ես, չենք համապատասխանում այս ակումբի սպասելիքներին, և առաջիկա ամիսներին կյանքներս կդնենք խաղասեղանին՝ իրավիճակը շտկելու համար։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031