Սինգապուր դառնալու համար մեզ ընդամենը Երևանն է պետք և Կոտայքի, Արմավիրի, Արարատի ու Արագածոտնի մարզերը․ մնացածը «դժբախտ, դժգույն» տարածքներ են․ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

«Էսօր Սինգապուրի նման պետությունը, որի տարածքը Սևանա լճի ⅔-րդի չափ ա, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով տասը անգամ Հայաստանի Հանրապետությունից մեծ ա, էն դեպքում, երբ որ իրենց բնակչությունը 5 միլիոն և ավելի ա, մեր բնակչությունը՝ մոտավորապես 3 միլիոն»։ Մեջբերվածը Նիկոլ Փաշինյանի՝ այսօր կայացած «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկման ընթացքում հնչեցրած ելույթից է։ Այս մասին գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Տեսնու՞մ եք՝ ինչ տպավորիչ արդյունքների է հասել Սինգապուրը իր ⅔-րդ Սևանի չափ տարածքով։ Տեսնու՞մ եք՝ քանի մարդ կարող է բնակվել այդ մի թիքա հողի վրա ու մեզանից 10 անգամ ավելի լավ։ Իսկ դուք եկել ու ամեն մի լճի և ամեն մի բլրի համար կռիվ եք տալիս, Արցախ եք ուզում, Արևմտյան Հայաստան…
Ահա, թե ինչ ուղերձ է հղում վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մեր ժողովրդին։
Ստացվում է՝ մեր երջանկությանն ու անվտանգությանը միայն Արցախը չէր խանգարում։ Հայաստանը շատ մեծ է 3 միլիոն բնակչության համար։ Նոր Սինգապուր դառնալու համար մեզ ընդամենը Երևանն է պետք և Կոտայքի, Արմավիրի, Արարատի ու Արագածոտնի մարզերը։ Վերջ։ Մնացածը «դժբախտ, դժգույն» տարածքներ են։ Բեռ, որից պետք է ազատվել։
Դե իսկ երջանիկ ապրելու համար ամեն մարդուն 4ք/մ էլ է բավական։ Նարեկ Սամսոնյանի բանտախուցը՝ ապացույց։ Ո՞վ կասի, թե Սամսոնյանը գոհ չէ իր կյանքից։ Տեսեք, թե ինչ հրապարակումներ է անում բանտից…
«Իրական Հայաստա՞ն» էիք ուզում՝ կստանաք «իրական Հայաստան»»,-գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031