Հայաստանը շարժվում է տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղ զարգացման ճանապարհով. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա արդյունքներն ու նախանշվել առաջիկա ծրագրային առաջնահերթությունները։

«Նշեցի, որ երեկ կնքված փաստաթուղթը ևս մեկ անգամ հաստատում է՝ Հայաստանը շարժվում է տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղ զարգացման ճանապարհով, և այդ պայմաններում մեր անելիքներն էականորեն տարբերվում են նախորդ տարիներից։ Առաջիկա փուլում գերակա են լինելու տնտեսության աճը, մրցունակության և արտադրողականության բարձրացումը՝ լիովին համահունչ հաստատված խաղաղության օրակարգին։

Խորհրդակցության ավարտին տվել եմ համապատասխան հանձնարարականներ՝ ծրագրերի արդյունավետ իրականացման և համակարգված աշխատանքի ապահովման ուղղությամբ»,- գրել է Պապոյանը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031