Հնդկաստանի նավթավերամշակման գործարանները դադարեցնում են ռուսական նավթի գնումները՝ Թրամփի սպառնալիքներից հետո․ Reuters

Հնդկական չորս նավթավերամշակման գործարաններ, որոնք սովորաբար գնում են ռուսական նավթ՝ արդեն մոտ մեկ շաբաթ չեն պատվիրել որևէ տեսակի նավթ, Reuters-ին հայտնել են գնումների ծրագրերին ծանոթ չորս աղբյուրներ։

Նրանց տվյալներով՝ այս ընկերությունները այլընտրանքային մատակարարումներ ապահովելու նպատակով դիմել են սփոթ շուկային՝ հիմնականում ընտրելով Մերձավոր Արևելքի և Արևմտյան Աֆրիկայի նավթի տեսակները։
Հնդկաստանում ռուսական նավթի խոշորագույն գնորդները մնում են մասնավոր վերամշակման գործարանները՝ Reliance Industries-ը և Nayara Energy-ն: Այնուամենայնիվ գործակալությունը նշում է, որ պետական ​​վերամշակման գործարանները կազմում են Հնդկաստանի ընդհանուր վերամշակման հզորության ավելի քան 60%-ը, որը կազմում է օրական 5,2 միլիոն բարել:

Հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է 100 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթ գնող երկրների վրա, եթե Մոսկվան խաղաղության լուրջ համաձայնագիր չկնքի Ուկրաինայի հետ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031