Թուրքիան հայտարարել է Սիրիային ադրբեջանական գազի մատակարարման մեկնարկի մասին

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ օգոստոսի 2-ից Ադրբեջանից գազի մատակարարում կսկսվի դեպի Սիրիայի Հալեպ նահանգ, որն անցնելու է Թուրքիայի Քիլիս քաղաքի միջոցով։

Թուրքիան օգոստոսի 2-ից բնական գազի մատակարարումներ կսկսի Ադրբեջանից Սիրիայի Հալեպ նահանգ։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Բայրաքթարը՝ Anadolu գործակալության խմբագիրների հետ հանդիպման ժամանակ։

Նախարարը հայտարարել է. «Մենք այս շաբաթ օրը՝ օգոստոսի 2-ին, Ադրբեջանից բնական գազի մատակարարումներ կկատարենք դեպի Սիրիայի Հալեպ նահանգ, որը կլինի Քիլիս քաղաքի միջով»։

Բայրաքթարի խոսքով՝ ապագայում նախատեսվում է Սիրիա մատակարարել տարեկան մոտ 2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, ինչպես նաև հազար մեգավատ էլեկտրաէներգիա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031