Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կքննարկվեն Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում

Հուլիսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա անվտանգության խորհրդի տարվա չորրորդ նիստը։

Թուրքական մերձիշխանական Türkiye gazetesi թերթը նշում է, որ անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։

Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում օրակարգային հարցերի թվում կլինեն Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափման գործընթացը, Սիրիայում տեղի ունցող վերջին իրադարձությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը և եվրոպական արտադրության Eurofighter կործանիչների գնման վերաբերյալ հարցերը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728