«Սկսում ենք տուգանել պոտենցիալ խախտողներին». Ավինյանը՝ ուղեվարձը չվճարողների մասին

Անցած շաբաթ քաղաքապետի որոշմամբ փոփոխություն է կատարվել համապատասխան որոշման մեջ, որով հասարակական տրանսպորտում համապատասխան վերահսկողության լիազորությունները նախատեսվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նրա խոսքով, նոր համակարգի գործարկման ծրագրային աշխատանքները գրեթե ամբողջությամբ ավարտված են, այս շաբաթվա ընթացքում կավարտվեն, հասարակական կարգի պահպանման ծառայության մեր գործընկերների հետ կանցկացվեն համապատասխան դասընթացներ, թե ինչպես պետք է իրականացնել ստուգումը տրանսպորտում, ինչից հետո ստուգումները կսկսեն իրականացվել»,–ասաց նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ վերապատրաստումներից անմիջապես հետո կսկսվի նաև տուգանքների կիրառման գործընթացը: «Այս շաբաթ մենք սկսում ենք վերապատրաստումը և փաստացի արդեն սկսում ենք նաև տուգանել պոտենցիալ խախտողներին», — ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031