Պայթյուն Իրաքյան Քրդստանի հյուրանոցում. ենթադրվում է, որ այն խոցել է անօդաչու թռչող սարքը

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքի Erbil Arjaan by Rotana.հյուրանոցում։

Ֆրանսպրես գործակալությունը և Reuters-ը, մասնավորապես, հաղորդում են պայթյունի մասին. Reuters-ը, հղում անելով տեղական անվտանգության մարմինների աղբյուրներին, հաղորդում է, որ հյուրանոցին անօդաչու թռչող սարք է խփել։

Ֆրանսպրես գործակալության թղթակիցը հաղորդում է, որ հյուրանոցի վերին հարկերից ծուխ է բարձրանում, հրշեջները ժամանել են դեպքի վայր։

Երկու գործակալություններն էլ հիշեցնում են, որ ուրբաթ օրը Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է տարածել, որ Իրանի հետ դաշնակից խմբավորումները կարող են փորձել հարվածել Իրաքյան Քրդստանի այն հյուրանոցներին, որտեղ հաճախ հանգրվանում են օտարերկրացիները։

Այս շաբաթ Մերձավոր Արևելքի մամուլում հաղորդագրություններ հայտնվեցին, որ Իրաքյան Քրդստանում տեղակայված մեկ կամ մի քանի քրդական խմբավորումների զինյալները թափանցել են Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող քրդաբնակ տարածքներ։

Խմբավորումները հերքել են այդ մեղադրանքները. տարածաշրջանում ցամաքային բախումների մասին հաղորդագրություններ չեն եղել։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930