Հայաստանում յուրաքանչյուր ընտանիքի բաժին է ընկնում 20 հազար դոլար պետական պարտք. վարչապետի թեկնածու

Հայաստանում յուրաքանչյուր ընտանիքի բաժին է ընկնում 20 հազար դոլար պետական պարտք։ Դրա մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա հիշեցրել է, որ պետական պարտքի չափը մոտենում է 15 միլիարդ դոլարին։

Նրա գնահատականներով՝ յուրաքանչյուր քաղաքացու, ներառյալ նորածիններին բաժին ընկնող պետական պարտքը կազմում է ավելի քան 5 հազար դոլար։

«Երկրի պարտքն ավելի արագ է աճում, քան տնտեսությունը։ Դա բուրգ է։ Հարցն այն է՝ դու պարտք ես վերցնում տնտեսության զարգացման համա՞ր, թե՞ այն ծախսում ես ընթացիկ կարիքների վրա»,- նշել է Քոչարյանը։

Նրա կարծիքով՝ շինարարության ոլորտում ևս խնդիրներ են նկատվում, դրանց թվում՝ գույքահարկի բարձրացման վերաբերյալ իշխանությունների որոշման պատճառով, որի չափն անհրաժեշտ է նվազեցնել։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930