Թրամփը պատրաստ է վտшնգել իր կյանքը․ պատմության մեջ ոչ մի այլ նախագահ չի բшխվել իր կյանքին ուղղված նման լուրջ uպառնալիքների. Սպիտակ տան խոսնակը՝ նախօրեի կրшկոցների մասին

Թրամփը պատրաստ է վտանգել իր կյանքը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը՝ խոսելով նախօրեին Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ընթացքում տեղի ունեցած կրակոցների մասին։

«Սա վերջին երկու տարիների ընթացքում Թրամփի դեմ կատարված երրորդ խոշոր մահափորձն է։ Պատմության մեջ ոչ մի այլ նախագահ չի բախվել իր կյանքին ուղղված նման կրկնվող և լուրջ սպառնալիքների։ Թրամփի հանգստությունը քաոսի առջև, երբ ևս մեկ մարդ փորձեց խլել իր կյանքը, իսկապես զարմանալի էր։ Նրանք, ովքեր անընդհատ կեղծ պիտակավորում և զրպարտում են Թրամփին՝ անվանելով նրան ֆաշիստ և ժողովրդավարության սպառնալիք, հրահրում են նման բռնություն»,-նշել է Լևիթը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031