Skip to main content

Անհրաժեշտ է անօդաչու թռչող սարքեր արտադրողներին լայն արտոնություններ տրամադրել. Ռոբերտ Քոչարյան

Անհրաժեշտ է անօդաչու թռչող սարքեր արտադրողներին լայն հարկային արտոնություններ տրամադրել։ Դրա մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա պարզաբանել է, որ այդ արտադրանքի իրացման համար կա հսկայական շուկա՝ Ռուսաստանը և ԵԱՏՄ այլ երկրները։

«Նույնը վերաբերում է էլեկտրոնիկայի և բժշկական սարքավորումների արտադրությանը։ Հարկային արտոնությունների տրամադրման միջոցով պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի արտասահմանյան ընկերություններն իրենց արտադրությունը տեղափոխեն Հայաստան։ Մեկ այլ գրավիչ առանձնահատկություն է Հայաստանում համեմատաբար էժան աշխատուժը։ Կարելի է զբաղվել գոնե արտադրանքի առանձին բաղադրիչների արտադրությամբ, իսկ հետո ամբողջական ցիկլեր գործարկել»,- նշել է Քոչարյանը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30