9 ակումբ ապահովել է տեղը Չեմպիոնների լիգայի 2026/27 խաղարկությունում

Արդեն հայտնի են դարձել 2026/27 թվականների մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի առաջին ինը մասնակիցները։

Մայրցամաքի գլխավոր ակումբային մրցաշարի ուղեգրեր են ապահովել անգլիական «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին», իտալական «Ինտերը», իսպանական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը», գերմանական «Բավարիան» ու Դորտմունդի «Բորուսիան», ինչպես նաև ֆրանսիական ՊՍԺ-ն և հոլանդական ՊՍՎ-ն։

Առաջիկա երկու օրերին կկայանան Չեմպիոնների լիգայի ընթացիկ՝ 2025/2026 մրցաշրջանի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումները։ Երեքշաբթի՝ ապրիլի 28-ին, ՊՍԺ-ն սեփական հարկի տակ կընդունի Մյունխենի «Բավարիային», իսկ հաջորդ օրը կայանալիք մյուս խաղում ուժերը կչափեն Մադրիդի «Ատլետիկոն» ու Լոնդոնի «Արսենալը»։

Հարկ է նշել նաև, որ մրցաշարի գործող գավաթակիրը փարիզյան ՊՍԺ-ն է, որը հաղթող էր ճանաչվել նախորդ խաղարկությունում։ Այսպիսով, ֆրանսիական ակումբը ոչ միայն շարունակում է պայքարը տիտղոսի պաշտպանության համար, այլև արդեն երաշխավորել է իր տեղը հաջորդ տարվա խաղարկության հիմնական փուլում։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930