Իրանը պատրաստվում է օրենք ընդունել Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգերի վերաբերյալ

Իրանը պատրաստվում է օրենք ընդունել Հորմուզի նեղուցով անցման նոր ընթացակարգերի վերաբերյալ։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարան ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալաեդդին Բորուջերդին։

«Բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել «Հորմուզի նեղուցի անվտանգության ծրագրի» իրավական և միջազգային ասպեկտները վերանայելու համար։ Այս ծրագիրը խորհրդարանի բացումից անմիջապես հետո կընդունվի որպես պարտադիր օրենք և կուղարկվի կառավարությանը՝ իրականացման համար», — նրա խոսքերը մեջբերել է մեջլիսի մամուլի ծառայությունը։

Բորուջերդին նշել է, որ Իրանի Կենտրոնական բանկը բացել է չորս հատուկ հաշիվ իրանական ռիալներով, յուաններով, դոլարներով և եվրոներով՝ Հորմուզի նեղուցով անցման վճարները հավաքելու համար, բայց երբ թվային արժույթի ենթակառուցվածքը գործարկվի, վճարումները կկատարվեն ռիալներով։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930