Հրդեհ «Խոր Վիրապ» արգելավայրի հարակից տարածքում․ կրակը մարվել է, ծառեր չեն վնասվել

Մարտի 6-ին՝ ժամը 15:30-ի սահմանում, ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Վայոց ձորի և Արարատի մարզային վարչության «Խոսրովի անտառ» պետական արգելոց»-ի աշխատակիցները նկատել են, որ «Խոր Վիրապ» արգելավայրին հարակից համայնքային տարածքում հրդեհ է բռկվել: Հրդեհի մասին ահազանգն անմիջապես փոխանցվել է ՆԳՆ փրկարար ծառայություն:

Էկոպարեկային ծառայությունից տեղեկացնում են, որ ուժեղ քամու պատճառով հրդեհը հասել է արգելավայրի տարածք, սակայն մինչ փրկարարների դեպքի վայր ժամանելը ՇՄՆ Էկոպարեկային ծառայության աշխատակիցներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը:

Հրդեհն ամբողջությամբ մարվել է ժամը 20:00-ին:

Հրդեհի հետևանքով ծառեր չեն վնասվել:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՇՄՆ Էկոպարեկային ծառայության 10, ՆԳՆ փրկարար ծառայության 20 աշխատակից

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930