Թեհրանն աշխարհի ցանկացած վայրում «Վաշինգտոնի ագրեսիան» անհնար կդարձնի. Իրանի գլխավոր շտաբ

Իրանը Միացյալ Նահանգներին կզրկի աշխարհի ցանկացած վայրում «ագրեսիվ գործողություններ» իրականացնելու հնարավորությունից։ Նման համոզմունք է հայտնել Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը։

«Մենք կապահովենք, որ Միացյալ Նահանգները աշխարհի որևէ վայրում այլևս նոր ագրեսիա նույնիսկ մտքով չանցկացնի»,- ընդգծել է Իրանի գլխավոր շտաբի ներկայացուցիչը։ Նրա գնահատմամբ՝ Վաշինգտոնն օգտագործել է իր բոլոր նորագույն զենքերը Իրանի դեմ և նույնիսկ ստիպված է սպառել իր պաշարները, մինչդեռ Իսլամական Հանրապետությունը դեռ կցուցադրի զենքի ոլորտում իր նոր մշակումները։ Բացի դրանից, Գլխավոր շտաբը պնդում է, որ այնպիսի վնաս է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան բազաներին, որ ռազմական օբյեկտները դեռ հինգ տարի չեն վերականգնվի։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031