Երևանում այս օրերին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին +38 աստիճան է․ ամեն քայլափոխի կարելի է լսել «ինչ շոգ է», «ո՞նց հովանանք, ո՞ւր կարելի է գնալ» ու նմանատիպ արտահայտություններ։
Առջևում Վարդավառն է՝ հայերիս ամենասիրելի տոներից մեկը, որ հնարավորություն է զովանալու, լիցքաթափվելու ու ընտանեկան/ընկերական ևս մեկ անմոռանալի օր ունենալու համար։ Թե՛ Վարդավառը, թե՛ մեկ ամսից մի փոքր ավելի մնացած ամռան օրերը ավելի թեթև ու զով անցկացնելու համար եկել ենք հիշեցնելու ամառային թեժ ու հաճելի ակցիայի մասին։
Երկար հանգստից բացի էլ լողավազանում մեկ օրը բավական է՝ թարմ ուժերով աշխատանքի վերադառնալու համար։ Ժամանակ չունենալն ու շաբաթ-կիրակիներին զբաղված լինելն էլ արդարացում չէ, չենք ընդունում։ Վստահեցնում ենք՝ այս ակցիան արժանի է անգամ ազատ օր վերցնելուն ու հանգստանալուն, իսկ գործը կսպասի։
Մինչև օգոստոսի 31-ը հետևյալ լողավազաններում Idram&IDBank հավելվածով վճարելու դեպքում ստանալու եք 30% ակնթարթային idcoin․
Aquatek
Cross pool
Dili Town
DilijaniTun
Hills Sport Complex
Lanj
Multi Wellness
President pool
San Marco
The Pool
ZEN
N7 Beach
Մեկ հաճախորդի գծով օրացուցային ամսվա ընթացքում տրամադրվելու է մինչև 10․000 idcoin, այնպես որ դեռ կհասցնեք ինչպես հուլիսին, այնպես էլ օգոստոսին վայելել ձեր սիրելի լողավազաններն ու idcoin-ներ կուտակել։
Արշավի մնացած մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ