Ռոքի լեգենդար աստղ, Black Sabbath խմբի մենակատար և ռեալիթի շոուների դեմք Օզի Օսբորնը մահացել է 76 տարեկանում, հաղորդում է PEOPLE-ը։
«Բատերն անկարող եարտահայտել այն տխրությունը, որով ստիպված ենք հայտնել, որ մեր սիրելի Օզի Օսբորնը մահացել է այսօր առավոտյան»,- Guardian-ին հայտնել է Օսբորնի ընտանիքը։ «Նա իր ընտանիքի հետ էր և շրջապատված սիրով։ Մենք խնդրում ենք բոլորին այս պահին հարգել մեր ընտանիքի անձնական կյանքը»։
Մահվանից մի քանի շաբաթ առաջ Օսբորնը ելույթ էր ունեցել հուլիսի 5-ին՝ Բիրմինգհեմում կայացած Black Sabbath խմբի հրաժեշտի համերգին։
2020 թվականի հունվարին Օսբորնը հայտնեց, որ 2003 թվականին իր մոտ ախտորոշվել էր Պարկինսոնի հիվանդություն՝ նյարդային համակարգի խանգարում, որը ազդում է շարժումների վրա։ Այդ ժամանակ նա ասել էր. «Դա մահվան դատավճիռ չէ»։
Չնայած տարիների ընթացքում ունեցած բազմաթիվ առողջական խնդիրներին՝ 2025 թվականի փետրվարին Օսբորնը հայտարարեց հուլիսին Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքում Black Sabbath խմբի հրաժեշտի բարեգործական համերգի մասին։ Դա նրա վերջին համերգն էր և առաջինը 20 տարվա ընթացքում այն խմբի հետ, որը նրան աստղ դարձրեց։