Կարևոր և արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ. Զելենսկի

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը:

Այն տևել է 40 րոպե:

Զելենսկին ասել է, որ նախ շնորհավորել է նախագահ Թրամփին և ամբողջ ամերիկացի ժողովրդին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ, որից հետո Թրամփի հետ զրույցում քննարկել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հարցը: ԱՄՆ նախագահը համաձայնել է աշխատել Կիևի «երկինքը պաշտպանելու» հնարավորությունների բարձրացման ուղղությամբ:

«Մենք խոսեցինք հակաօդային պաշտպանության ոլորտում հնարավորությունների մասին և պայմանավորվեցինք, որ միասին կաշխատենք մեր երկնքի պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Մենք նաև պայմանավորվել ենք մեր թիմերի միջև հանդիպման մասին»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031