ԱՄՆ-ը Իրան է ուղարկել անջատված տրանսպոնդերներով ռմբակոծիչներ. NYT

Իրանին հարվածելուց առաջ ԱՄՆ-ը որպես շեղիչ մանեւր ուղարկել է ռմբակոծիչների խումբ տարածաշրջանի հակառակ ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ, հակաբունկերային ռումբեր կրող ռազմական ինքնաթիռների խումբը թռել է Իրան անջատված տրանսպոնդերներով, տեղեկացրել է The New York Times-ը (NYT)։

Ինչպես նշել է պարբերականը, B-2 ռազմավարական ռմբակոծիչները միակ ռազմական ինքնաթիռներն են, որոնք կարող են GBU-57 հակաբունկերային ռումբեր կրել եւ մնալ չհայտնաբերված իրանական ռադարների կողմից։ Խառնաշփոթ ստեղծելու համար ռազմական պաշտոնյաները որոշել են ուղարկել B-2-ի երկու խմբեր Միսուրիից մոտավորապես նույն ժամին։ Մի խումբը պետք է թռչեր արեւմուտք, Գուամ կղզու կողմը, միացված տրանսպոնդերներով, որոնց կարող են հետեւել կոմերցիոն արբանյակային ընկերությունները։ Մյուս խումբը՝ յոթ ռմբակոծիչներով, լիակատար մարտական բեռնվածությամբ, անջատված տրանսպոնդերներով, թռել է արեւելք, Իրանի կողմը, նշել է NYT-ը։

ԱՄՆ ՌՕՈւ-ն հունիսի 22-ի գիշերը զանգվածային հարված է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում եւ Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացնում է, որ ամերիկյան զինված ուժերը «ոչնչացրել» են Իրանի միջուկային օբյեկտները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ ԱՄՆ-ը պատասխան կստանա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031