Հայ շախմատիստները մասնակցում են «Dubai Open 2025» միջազգային մրցաշարին

Մայիսի 27-ից հունիսի 4-ը Դուբայում անցկացվում է «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Հայաստանից «A» խմբում (2300+ վարկանիշ) մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Արթուր Դավթյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Արսեն Դավթյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը:

«B» խմբում (1600-2299 վարկանիշ) մասնակցում են ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, Դավիթ Բաղդասարյանը, Համլետ Անտոնյանը, Կարո Սարգսյանը և Բենիամին Գասպարյանը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031