Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը պարտություն կրեց «Ռոլան Գարոս»-ի մեկնարկում:
Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի` Ֆրանսիայի բաց առաջնության մեկնարկում Էլինա Ավանեսյանը մրցեց Ուկրաինան ներկայացնող Անհելինա Կալինինայի հետ ու զիջեց երկու սեթում` 6:1, 6:2 հաշվով:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող «Ռոլան Գարոս»-ը «Մեծ սաղավարտի» միակ մրցաշարն է, որն անցկացվում է հողածածկույթի վրա: Այս տարի «Ռոլան Գարոս»-ի 129-րդ մրցաշարն է: Տղամարդկանց մենախաղում ամենատիտղոսակիր մասնակիցը իսպանացի Ռաֆայել Նադալն է, որը 14 անգամ արժանացել է հաղթողի կոչմանը: Մրցաշարի գործող չեմպիոնը իսպանացի Կարլոս Ալկարասն է, իսկ կանանց մրցաշարում գործող չոմպիոնն Իգա Սվենտեկն է: