Շարժայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարին հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը կիսում է 2-6-րդ հորիզոնականները

Շարժայում ընթացող 8th Sharjah Masters 2025 շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մրցաշարի A խմբում 7 խաղափուլից հետո հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ունի 5 միավոր և կիսում է 2-6-րդ հորիզոնականները:

Միանձնյա առաջատարն է հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրին՝ 5.5 միավորով:

Մրցաշարի B խմբում հայ կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը նույնպես ունի 5 միավոր և կիսում է 10-18-րդ հորիզոնականները:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031