Ջալալ Հարությունյանը հրաժարվել է պաշտպաններից

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն այսօր դատարանում հրաժարվել է պաշտպաններից։ Նրա փաստաբան Արսեն Սարդարյանը Factor.am-ին հայտնեց՝ մի քանի օր առաջ են տեղեկացել, որ Հարությունյանը հրաժարվել է փաստաբաններից։

Ըստ «Փաստինֆո»-ի` Ջալալ Հարությունյանը դատարանում հայտարարել է, որ պաշտպանները պրոֆեսիոնալ չեն։

Արսեն Սարդարյանն ասաց՝ սրա հետ կապված որևէ մեկնաբանություն չեն տալիս։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Ըստ մեղադրանքի՝ գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը, 44-օրյա պատերազմի ժամանակ լինելով Պաշտպանության բանակի հրամանատարը, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ, որի հետևանքով Ցորի զորամասի 20 զինծառայող հայտնվել է հակառակորդի հսկողության ներքո և սպանվել։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապ է հաստատել Ջալալ Հարությունյանի տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ, հայտնել հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանն ասել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Հարությունյանը մեղադրանքը չի ընդունում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031