Նիկոլ Փաշինյանն Ալբանիայում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Տիրանայում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Այս մասին իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Տեսանյութում, որը տարածել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեւում է, որ երկու ղեկավարների առանձին հանդիպումից հետո նրանց միանում են նաեւ երկու երկրների ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Բայրամովը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին:

Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031