Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք, դրան եղել է պատասխան. Հովհաննիսյան

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պնդում է՝ երբ իր թիմակից Արսեն Թորոսյանն ասել է՝ քաղաքական վենդետա լինելու է, նկատի է ունեցել, որ մինչև վերջ իրականացնելու են իրենց քաղաքական հանձնառությունները։

«Դրանց արդյունքում, այո, այդ մարդիկ (նկատի ունի ընդդիմադիրներին-հեղ.) քաղաքականապես վերանալու են»,- ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՔՊ-ականը։

Նա ասել է, որ կիսում է իր գործընկերոջ տեսակետը։

Պատասխանելով հարցին՝ իսկ չի՞ կարծում, որ Արսեն Թորոսյանի նկատմամբ էլ պետք է վենդետա լինի՝ ասել է, որ անիմաստ է համարում մեկնաբանել հարցը. «Հարցադրումը որևէ հիմնավորում չի կարող ունենալ, որովհետև քաղաքական վենդետա ու, առհասարակ, վենդետա են իրականացնում այն մարդկանց նկատմամբ, որոնք մեղավորություն ունեն ու անունները, որ համեմատում եք, ընդհանրապես համեմատելու չեն»։

Ըստ ՔՊ-ականի՝ Արսեն Թորոսյանն իրենց հետ հավասար պայքարում է ՀՀ անկախության ու ինքնիշխանության համար ու պայքարում է այն մարդկանց դեմ, որոնց մասին խոսել է։

«Հետևաբար, խնդրում եմ՝ չխառնեք մարդկանց անուններն ու վարքը։ Դուք Լևոն Քոչարյանի բառամթերքը համեմատում եք Արսեն Թորոսյանի բառամթերքի հե՞տ։ Լևոն Քոչարյանը տվել է սեռական բնույթի հայհոյանք՝ իր ողջ պերճանքով ու դրան եղել է պատասխան»,- հավելել է նա։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031