Զրոյական գիտելիքներով ու նեղ աշխարհայացքով մարդիկ խոսում են բանակի զարգացման և դրանում իրենց նախաձեռնությունների մասին. Աբրահամյան

Զրոյական գիտելիքներով ու նեղ աշխարհայացքով մարդիկ խոսում են բանակի զարգացման և դրանում իրենց նախաձեռնությունների մասին` չհասկանալով, որ իրադարձությունների ներկայիս դինամիկան գրեթե ամբողջապես փոխել է 20, 15, 10 և նույնիսկ 5 տարի առաջվա դասական մոտեցումները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ներկայիս ռազմական ագրեսիաներն իրենց բնույթի և մասշտաբի մեջ լրիվ այլ առաջնահերթություններով են վարվում ու ով դա չի հասկանում և դրան համարժեք չի գործում, անկախ զորքերի թվից ու սպառազինության ծավալներից, հաջողելու շանս չունի:

Հայաստանում իշխանության ծավալած խոսույթը զինված ուժերի ապագայի վերաբերյալ ցույց է տալիս, որ եթե նույնիսկ այդ տեսլականի մեջ բանակ կառուցվի, ապա այն որևէ լուրջ մարտական խնդիր լուծելու հնարավորություն չի ունենա:

Վատնված գումարներ, ռեֆորմների տակ ներկայացվող անարդյունավետ ծրագրեր և ամենավտանգավորը` նպատակաուղղված քայլեր անվտանգության համակարգի ֆունդամենտի ոչնչացման ուղղությամբ»,-գրել է նա։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031