Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան նոր նախագահ ունի: Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությանն առաջադրված էր մեկ թեկնածու` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

 Նա ընտրվեց ֆեդերացիայի նախագահի պաշտոնում` 4 տարի ժամկետով: Հայաստանի ծանրամարտի  ֆեդերացիան 2016 թվականից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը, որն օրերս հայտարարեց պաշտոնը թողնելու մասին:

 Ընտրությանը ներկա էր Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մոհամեդ Ջալուդը։ Ներկա էին նաև այլ ֆեդերացիաների ներկայացուցիչներ: 

Արայիկ Հարությունյանը ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 2-ին Երևանում: Հարությունյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը՝ ստանալով բակալավրի, հետագայում նաև՝ մագիստրոսի որակավորում:

 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է:

2018-2019 թվականներին եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարը: 2019-2020 թվականներին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, իսկ 2020 թ. նոյեմբերի 24-ին նշանակվել է Վարչապետի գլխավոր խորհրդական: 2021 թվականի հուլիսի 1-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: 

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728