Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։

Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ այցի շրջանակում Փաշինյանը հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և վարչապետ Միշել Բարնիեի հետ:

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովին:

Մակրոնը օրերս ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Փարիզը Երևանի կողքին է՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ճնշումների, տարածքային պահանջների ֆոնին։ Բաքուն Փարիզին կողմնակալության մեջ մեղադրեց։

Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ պետք է տրամադրի, խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։

Բաքուն մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։ Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031