Երրորդ տարին անընդմեջ COP-ն անցկացվում է բռնատիրական պետությունում. Human Rights Watch

Ադրբեջանի կառավարության թշնամանքն անկախ ակտիվիստների նկատմամբ կասկածի տակ է դնում քաղաքացիական հասարակության խմբերի մասնակցությունը COP29-ին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Human Rights Watch-ը:

Միջազգային կազմակերպությունը մասնավորապես շեշտադրել է հանգամանքը, որ երրորդ տարին անընդմեջ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն անցկացվում է բռնատիրական պետությունում, որը լրջորեն սահմանափակում է խոսքի և խաղաղ հավաքների ազատությունը՞

«Ադրբեջանում COP29-ին մասնակցող կառավարությունները պետք է կատարեն իրենց պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում և հստակ ուղերձ հղեն, որ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունները պահանջում են անկախ ձայների նշանակալի մասնակցություն:

Ադրբեջանում ավտորիտար կառավարություն է, որը չի հանդուրժում այլախոհությունը և հետապնդում է անկախ լրագրողներին և քաղաքացիական ակտիվիստներին: Ադրբեջանի կառավարության թշնամանքն անկախ ակտիվիստների նկատմամբ կասկածի տակ է դնում քաղաքացիական հասարակության խմբերի մասնակցությունը COP29-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Human Rights Watch-ի շրջակա միջավայրի ավագ պաշտպան Միրտո Տիլիանակին իր հերթին նշել է, որ կառավարությունները չպետք է թույլ տան Ադրբեջանին օգտագործել իր դիրքը կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ջանքերը խափանելու համար:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031