Թրամփը հայտարարել է, որ Բայդենն ու Հարիսը պատասխանատու են իր դեմ երկրորդ մահափորձի համար

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գործող նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը պատասխանատվություն են կրում նրա դեմ երկրորդ մահափորձ կատարելու համար:

Նրա խոսքով՝ Բայդենի և Հարիսի հռետորաբանությունը հանգեցրել է նրա դեմ հերթական մահափորձի․

«Նա (խմբ․ երկրորդ մահափորձի մեջ կասկածվողը) հավատացել է Բայդենի և Հարիսի խոսքերին և գործել դրանց համաձայն», — ասել է Թրամփը։ Մասնավորապես, խոսքը Հարիսի և Բայդենի այն արտահայտությունների մասին է, թե Թրամփը սպառնալիք է ժողովրդավարության համար։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Բայդենին և Հարիսին անվանել է նաև ԱՄՆ թշնամիներ․

«Նրանք են, որ քանդում են երկիրը թե ներսից, թե դրսից։ Դա կոչվում է ներքին թշնամի, նրանք իրական սպառնալիք են» — նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031