Արամ Գաբրելյանովը՝ ԵՄ «սև ցուցակում»

Ռուսական News Media հրատարակչության գործադիր տնօրեն Արամ Գաբրելյանով հայտնվել է ԵՄ նոր պատժամիջոցների տակ։ Այս մասին ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը պաշտոնապես հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից և արդեն ուժի մեջ է մտել։ Նոր փաթեթն ընդլայնել է անձնական սահմանափակումները, որոնք տարածվում են 116 անհատի և կազմակերպության վրա:

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուս կատարողներ Shaman-ի (իսկական անունը Յարոսլավ Դրոնով) և Պոլինա Գագարինայի դեմ։

Նշվում է, որ հայտնիների նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են ՌԴ իշխանությունների քարոզչական արշավներին մասնակցելու պատճառաբանությամբ:

Լրահոս

Լորդ Մայքլ Էշքրոֆթը նույնպես Ուկրաինայի հին ընկերներից է, ով աջակցում է մեր պետությանը օգնություն ցուցաբերելու հետ կապված նախաձեռնություններին։ Դեռևս 2024 թվականին՝ Յալթայի եվրոպական ռազմավարության ամենամյա հանդիպման շրջանակում, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ և շնորհակալություն հայտնել նրան միջազգային օգնություն ցուցաբերելու հարցում աջակցության համար։

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930