«Եթե Արմեն Գրիգորյանի խոսքում քամահրանք կա, դրա համար ես շատ ցավում եմ»:
Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարություններին, թե ինքը բազմիցս նշել է՝ ԵՄ գնալը սխալ է, պետք է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնել։
«Եթե պարոն Գրիգորյանը այդպիսի դիրքորոշում ուներ, ԵՄ-ի վերաբերյալ օրենքի ընդունման պահին նա պետք է հրաժարական տար և իր անհամաձայնությունը արտահայտեր։ Ես եմ որոշում կայացրել, որ նա այլևս Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում չպետք է լինի»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Արմեն Գրիգորյանը հրաժարվել է այլ աշխատանքի անցնելու առաջարկից, իսկ Գրիգորյանի դիրքորոշումները իր համար տարօրինակ են։
Հարցին՝ արդյոք Փաշինյանը Գրիգորյանի միջոցով փորձե՞լ է դիրքորոշում արտահայտել, վարչապետը բացասական պատասխան է տվել՝ ասելով, որ այդ դեպքում ամենշաբաթյա ճեպազրույցները անիմաստ կլինեին։






































