Պայթյունը տեղի է ունեցել Բանգկոկի Բանգնա շրջանում գտնվող Bangchak ընկերության վառելիքային տերմինալի տարածքում։
Այս մասին հայտնել է շրջանի վարչակազմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Bangchak նավթապահեստարանում պայթյուն է տեղի ունեցել։ Դրա շրջակայքի բնակիչներին խստորեն խորհուրդ է տրվում անհապաղ տարհանվել՝ անվտանգությունն ապահովելու նպատակով»,- ասվում է հրապարակված հաղորդագրության մեջ։
Իշխանությունների տեղեկությունների համաձայն՝ իրավիճակը վերցվել է վերահսկողության տակ։ Հնարավոր տուժածների և միջադեպի պատճառների մասին տեղեկություններ դեռևս չեն ներկայացվում։






































