Արցախցիները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով անձնագրերից հեռացնել ծննդավայրի Ադրբեջան ձևակերպումը և փոխարինել այն ծննդավայր քաղաքով:
«Արցախցուն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձնագրի մեջ ադրբեջանցի գրողը ինքն է ադրբեջանցի: Արցախի անձնագրի մեջ Ադրբեջան գրելն ինքնասպանություն է, մարդասպան, ցեղասպանի անունը չպետք է գրվի ՀՀ անձնագրի մեջ: Սա թրքացման ծրագիր է, այս սրանով է երևում, թե ով է կանգնած այս քաղաքականության հետևում»,- հայտարարել են բողոքի ակցիայի մասնակիցները:






































