Skip to main content

Այվազովսկու «Վենետիկը գիշերը» կտավը Լոնդոնում վաճառվել է 1,3 մլն եվրոյով

Նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Վենետիկը գիշերը. Սան Ջորջո Մաջորե» կտավը նոյեմբերի 24-ին Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,08 մլն ֆունտ ստեռլինգով (1,3 մլն եվրո): Արվեստի այս գործի նախնական գինը 500 հազար-700 հազար ֆունտ ստեռլինգ էր:

Այվազովսկին այն նկարել է 1862 թվականին։ Շրջանակի վրա մոմե կնիքի մնացորդները թույլ են տալիս ենթադրել, որ նկարը մի ժամանակ մաքսային ստուգում է անցել Տրիեստում, որն այն ժամանակ Ավստրիական կայսրության մաս էր կազմում:

«Հնարավոր է, որ կտավը նավով տեղափոխվել է նկարչի հայրենի քաղաք Թեոդոսիայից Տրիեստ, իսկ այնտեղից Եվրոպա՝ ցուցադրության համար»,- ասվում է Sotheby’s կայքում:

«Վենետիկը գիշերը» կտավը ձեռք է բերել էստոնացի հավաքորդն ու հնաոճ իրերի վաճառողը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30