Skip to main content

«ԿԱԿՏՈՒՍ 2»-ում ծխախոտային արտադրատեսակները շրջանառվել են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով «ԿԱԿՏՈՒՍ 2» ՍՊԸ-ում (հասցե՝ ք․ Երևան, Զեյթունցյան 73/1) իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։

Ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ տարածքում ընկերության կողմից շրջանառության մեջ են դրվել նիկոտին պարունակող՝ PYRO, PUFFMI և ORO TWIST տեսակի արտադրանքներ, որոնք չեն համապատասխանում տեխնիկական կանոնակարգի պահանջներին, մասնավորապես՝ արտադրանքները չեն ունեցել սերտիֆիկատներ։

Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

- Այս թեմայով -