Skip to main content

Իրանցի վարորդի վարած կցորդով բեռնատարը Սյունիքի մարզում կողաշրջվել է. կա վիրավոր

Նոյեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 05։40-ի սահմաններում Կապան-Տաթև ավտոճանապարհի 44-րդ կմ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մոհամադ Զաբիհիագհադամ իր վարած «Volvo» մակնիշի կցորիդչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30