Skip to main content

Ուզում ենք, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում խնդիր լուծվի, բայց չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք. Փաշինյան

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի այցը Մոսկվա կառուցողական է եղել: Մտքեր, գաղափարներ կան, որ քննարկում ենք: Մոսկվա կատարելիք այցս մյուս շաբաթ է ընկնում, այդ ընթացքում կաշխատենք երկկողմ ձևաչափով, որպեսզի դուրս բերենք հնարավոր լուծումները»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ առաջարկով է գնալու ՌԴ, որպեսզի հայկական ապրանքների հետ կապված սահմանափակումները վերացվեն, նաև ինչ է արվելու, եթե դա տեղի չունենա:

Անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե սահմանափակումները չվերացվեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս պահին արտահանման հաջող դիվերսիֆիկացիա է տեղի ունենում։

Նա հիշեցրել է, որ Ռումինիա կատարած իր առաջին պաշտոնական այցի ընթացքում նաև արձանագրվել է հայկական արտադրության ապրանքների վաճառքի փաստը, ինչպես նաև մշակվում են տարանցման և արտահանման նոր ուղիներ, և որ գործընթացը շարունակվում է։

«Իհարկե, մենք ուզում ենք, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում խնդիր լուծվի, բայց չենք կարծում, որ դա միայն մեզ է պետք, դա նաև ԵԱՏՄ-ին է պետք, որպեսզի կառույցն իր գրավչությունը չկորցնի»,- ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30