Skip to main content

Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից

ՀՀ կառավարության շենքի առաջ Ղարաբաղից տեղահանված հայերը կենսաչափական անձնագրերում ծննդավայրի նշման մասին որոշման դեմ բողոքի ակցիա են անում՝ դժգոհելով, թե իրենց «գրչի մեկ հարվածով դարձել են Ադրբեջանի քաղաքացիներ»։

Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Լրագրողը Նիկոլ Փաշինյանին հարցրել է՝ որքանո՞վ է դա արդար, ապա շարունակելով հարցը՝ անդրադարձել նախորդ ճեպազրույցի ժամանակ մեկ այլ լրագրողի հետ Նիկոլ Փաշինյանի վիճաբանությանը.

«Ստացվում է, որ երբ Ձեզ «Եռաբլուրի» մասին ինչ-որ մեկը հարց է տալիս, խղճի խայթ ունե՞ք, որ նրանց վիրավորում եք։ Այսինքն՝ Ձեր խիղճը տանջո՞ւմ է, որ նախապես Ձեզ ապահովագրում եք, որ ով «Եռաբլուրի» անունը տա, վիրավորելու եք, որ չխոսի»։

Փաշինյանն արձագանքել է. «Ասում եք՝ խիղճս տանջո՞ւմ է։ Իհարկե տանջում է, իսկ ո՞նց եք պատկերացնում, որ չտանջեր։ Այսինքն՝ այնպիսի հարցեր եք տալիս, որ ասեմ՝ չէ՛, չի տանջո՞ւմ։ Տանջում է, շա՛տ, ահավո՛ր։

Այո՛, այդ թվում՝ դրա համար է, որ ասում եմ՝ Ղարաբաղի մեր հայրենակիցների ծննդավայրը նշելիս պետք է ելնենք նախաստորագրված խաղաղության համաձայնագրի թեզերից, որպեսզի «Եռաբլուրը» չընդլայնվի, որովհետև երկուսն անհամատեղելի են իրար հետ. կա՛մ «Եռաբլուրը» պետք է ընդլայնվի, կա՛մ մենք պետք է խաղաղության համաձայնագրի նախաստորագրված սկզբունքների շրջանակում մնանք։ Շատ պարզ քաղաքական ընտրություն է։

Իմիջիայլոց, եթե «Եռաբլուրի» թեմային ուզում եք անդրադառնալ, երբ խոսքը «Եռաբլուրի» ընդլայնման մասին է, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, ում կառավարման շրջանում կա 2 տարի 8 ամիս, որ «Եռաբլուրի» ընդլայնում ընդհանրապես տեղի չի ունեցել։

Սա բացառիկ բան է, մենք այդպիսի 2,8 տարի չենք ունեցել, 1 տարի չենք ունեցել»:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30