Skip to main content

Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու, խոսելու ենք բարեկամաբար. Նիկոլ Փաշինյան

«Ռուսաստանի հետ կապված՝ ես կխոսեի ոչ թե զիջումների, այլ լուծումների մասին»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով առաջիկայում Ռուսաստան կատարելիք իր այցերին։

«Մեր ընկալումն այն է, որ մենք չպետք է վնաս հասցնենք Ռուսաստանին, Ռուսաստանն էլ՝ մեզ»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հարգում է Ռուսաստանի ինքնիշխանությունն ու շահերը, բայց ավելի շատ հարգում է ՀՀ ինքնիշխանությունն ու շահերը։

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը նվազում է, բարեկամաբար ու եղբայրաբար խոսելու են։

«Մենք Ռուսաստանի հետ չենք վիճելու»,- ընդգծել է նա։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30